Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մեքսիկայում երեխայի մկրտության ժամանակ եկեղեցու գմբեթի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել

16:30, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայում երեխայի մկրտության ժամանակ եկեղեցու գմբեթի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել

Առնվազն 230 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից հետո Մեխիկոյում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Մեքսիկայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Հարյուրավոր շենքեր են փլուզվել, այդ թվում և եկեղեցիներ: Պուեբլա նահանգում գտնվող եկեղեցիներից մեկը փլուզվել է երեխայի մկրտության ժամանակ: Փլատակների տակ է մնացել 12 մարդ, այդ թվում նաև երկու ամսական երեխան, ում մկրտում էին, ինչպես նաև երեխայի քույրը, մայրն ու կնքամայրը: Տեղաբնակներն ու փրկարարները XVII դարի եկեղեցու փլատակների տակից հայտնաբերել են նրանց մարմինները, ապա դագաղների մեջ դրել և վրան գրել նրանց անունները: Մեքսիկական ACI Prensa պարբերականի տեղեկություններով՝ դեպքի արդյունքում փրկվել է վանականն ու աղջկա կնքահայրը:

2098 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am