Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարածքներն ամեն գնով խուրդել ցանկացողները սեպտեմբերի 21-ին դառնում են անկախությանը նվիրված ամենաբարձրաձայն կենաց ասողները». Մ. Իսրայելյան

17:30, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Տարածքներն ամեն գնով խուրդել ցանկացողները սեպտեմբերի 21-ին դառնում են անկախությանը նվիրված ամենաբարձրաձայն կենաց ասողները». Մ. Իսրայելյան
     Բայց զավեշտը գիտեք որն է, որ երկրի բնության հերն անիծողները, խոզանոց սարքողները, անտառներն ու ընդերքը հոշոտողները, միկոյանանմանների արձանները տեղադրել ցանկացողները, լենինի, ստալինի նման գործիչների քաղաքականությունը բարձրաձայն, կամ թաքուն արդարացնողները, մեծ հաղթանակի շնորհիվ շատ չնչին տարածքներ ազատագրած ու էդ տարածքների ձեռքը կրակն ընկած ու ամեն գնով դրանք խուրդել ցանկացողները՝ սեպտեմբերի 21-ին դառնում են անկախությանը նվիրված ամենաբարձրաձայն կենաց, ճառ ասողներ ու ֆեյսում բաժակաճառային ստատուս գրողներ: Ու սա միայն պաշտոնատար անձնաց չի վերաբերում: Երկրի հանդեպ նման վերաբերմունք ունեն նաև շարքային քաղաքացիների, եթե ոչ մեծ մասն, ապա առնվազն կեսը:
4569 | 1
Facebook