ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՄԱԿ-ի ԳՎ շրջանակներում ելույթ ունենալով աֆրիկյան պետությունների առաջնորդների առջև, հիշատակել է Նամբիա պետության մասին: Հնարավոր է՝ Թրամփն ի նկատի է ունեցել Գամբիա կամ Նամիբիա պետությունները, քանզի Աֆրիկայում Նամբիա անվանումով պետութուն գոյություն չունի, փոխանցում է Mediaite պորտալը:
Թրամփը մասնավորապես նշել է. «Գվիենայում և Նիգերիայում դուք պայքարում եք Էբոլայի բռնկման դեմ: Նամբիայի առողջապահական համակարգը, սակայն, ավելի ու ավելի ինքնաբավ է դառնում»: