Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվա» առևտրի կենտրոնում ոստիկանության հետ զանգվածային ծեծկռտուք կազմակերպելու փորձի համար մոտ 100 ներգաղթյալ է բերման ենթարկվել

14:05, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Մոսկվա» առևտրի կենտրոնում ոստիկանության հետ զանգվածային ծեծկռտուք կազմակերպելու փորձի համար մոտ 100 ներգաղթյալ է բերման ենթարկվել

100-ից 250 ներգաղթյալ, ըստ տարբեր աղբյուրների, ծրագրել է զանգվածային ծեծկռտուք կազմակերպել Մոսկվայի հարավ արևելքում գտնվող առևտրի կենտրոնում: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կանխել է բախումը՝ բերման ենթարկելով 100 ներգաղթյալի:
     Ծեծկռտուք կազմակերպելու փորձի պատճառ է դարձել անվտանգության աշխատակիցների կողմից բեռներ տեղափոխող տաջիկ աշխատակցին ծեծի ենթարկելը: Ոստիկանության տվյալներով՝ դեպքը կարելի է դիտարկել որպես կենցաղային վեճ: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ «Մոսկվա» առևտրի կենտրոնում ծեծկռտուքին փորձել է մասնակցել 50-250 մարդ:
     Ռուսաստանի ներգաղթյալների դաշնությունն իր հերթին դեպքի մանրամասներ է հայտնել: Կազմակերպության նախագահի խոսքով՝ անվտանգության աշխատակիցները մոտեցել են բեռներ տեղափոխող տաջիկ աշխատակցին, ով աշխատում է ղրղզ մասնավոր ձեռնարկատիրոջ համար, և պահանջել հետևել իրենց: Դրանից հետո նրան տարել են ոչ հեռու գտնվող աղբանոց, որտեղ մինչև գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծի են ենթարկել, ապա սպիտակ կտորով փաթաթել են և թողել աղբանոցում: Տաջիկստանի քաղաքացուն հայտնաբերել են տաքսու վարորդները: Դրանից հետո առևտրի կենտրոնում տասնյակ ներգաղթյալներ են հավաքվել, ովքեր պլանավորել են հաշվեհարդար տեսնել:

5279 | 0
Facebook