Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈՒԵՖԱ-ն հաստատեց Ազգերի լիգայի ձևաչափը. նոր հնարավորություն՝ Հայաստանի հավաքականի համար

12:50, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
ՈՒԵՖԱ-ն հաստատեց Ազգերի լիգայի ձևաչափը. նոր հնարավորություն՝ Հայաստանի հավաքականի համար

ՈՒԵՖԱ-ն հաստատեց ազգային հավաքականների համար նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի անցկացման ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի եվրոպական 55 հավաքական։ Թիմերը կբաժանվեն 4 լիգաների՝ A, B, C, D՝ կախված աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտին իրենց ունեցած վարկանշից։ A լիգայում հանդես կգան 12 լավագույն թիմերը։ Հաջորդ 12-ը հանդես կգան B լիգայում, հաջորդ 15-ը՝ C լիգայում, իսկ մնացած 16-ը՝ D լիգայում։ A և B լիգաները կբաժանվեն 4 խմբի՝ 3-ական հավաքականներով, С լիգան կունենա 1 խումբ՝ 3 թիմով և 3 խումբ՝ 4-ական թիմով, D խումբը կունենա 4 խումբ՝ 4-ական թիմով։ Հանդիպումները կանցկացվեն տանը և դուրսը՝ 2018-ի սեպտեմբեր-նոյեմբերին։

A լիգայի խմբերի հաղթողները դուրս կգան 2019-ի հունիսին կայանալիք եզրափակիչ մրցաշար, որը կայանալու է կիսաեզրափակիչներից, 3-րդ տեղի համար հանդիպումից և եզրափակչից։ B, C, D լիգաների խմբերի հաղթողները կստանան դասի բարձրացում։ А, В, С լիգաների խմբերի վատագույն թիմերը կիջնեն 1 լիգա ներքև։

Նշենք, որ Ազգերի լիգան կոչված է փոխարինել հավաքականների ընկերական հանդիպումները պաշտոնականներով՝ հնարավորություն տալով հավաքականներին մրցել հավասար դասի թիմերի հետ։

Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2018-ի հունվարի 24-ին։

Այս մրցաշարը հավաքաններին ևս մեկ հնարավորություն կտա պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։ Ազգերի լիգային զուգահեռ անցկացվելու է նաև Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որը մեկնարկելու է 2019-ի գարնանը: Հետևաբար, բացի ավանդական որակավորման փուլից, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու նոր հնարավորություն կունենա։

16089 | 0
Facebook