Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Գերմանիան Իրանի հետ միջուկային գործարքը չեղարկելու հիմքեր չի տեսնում

13:15, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Գերմանիան Իրանի հետ միջուկային գործարքը չեղարկելու հիմքեր չի տեսնում

Բեռլինն ունի Իրանի հետ միջուկային գործարքը չչեղարկելու և հարցականի տակ չդնելու բոլոր հիմքերը: Այս մասին ՄԱԿ-ի ԳՎ շրջանակներում վեցնյակի ձևաչափով հանդիպումների ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը: Գաբրիլելը նշել է, որ համաձայնագիրն աշխատում է, քանի որ բոլոր կողմերն, այդ թվում Իրանը, կատարում են իրենց պարտավորությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանն անվանել էր «արտաքսյալ երկիր», իսկ այդ երկրի հետ միջուկային գործարքը «խայտառակություն» էր որակել ԱՄՆ-ի համար: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը հայտարարել էր, թե այդ գործարքը փոփոխության պետք է ենթարկվի:
     Դրան հաջորդել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունն, որ ԱՄՆ-ից պահանջել էր ներողություն խնդրել Իրանից ու շեշտել էր, որ առաջինը չի խախտի միջուկային գործարքը:

1507 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am