Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամեն անգամ դուք ինձնից փող եք ուզում». վարչապետը՝ քաղաքացուն

12:45, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Ամեն անգամ դուք ինձնից փող եք ուզում». վարչապետը՝ քաղաքացուն
     Քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներն են այսօր բարձրացրել «Եռաբլուր»-ում՝ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: Երբ կանանցից մեկը մոտեցել է նրան ու գումար խնդրել, վարչապետն ասել է. «Ամեն նման հանդիպման ժամանակ ես ձեզ հետ զրուցում եմ: Ամեն անգամ դուք ինձնից փող եք ուզում... Շատ լավ»: «Բա ի՞նչ անեմ, երեխուս սայլակի համար փող ա պետք, 46 հազար ա, ինչ ա, որտեղի՞ց տամ, քուչեն մնացած մարդ եմ»,- շարունակել է կինը:
Տեսանյութն՝ Armtimes.com-ի
13990 | 4
Facebook