Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարո՛ն նախագահ, մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր․․․». քաղաքացուն չթույլատրեցին մոտենալ Ս. Սարգսյանին

12:35, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
«Պարո՛ն նախագահ, մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր․․․». քաղաքացուն չթույլատրեցին մոտենալ Ս. Սարգսյանին

Այսօր «Եռաբլուր»-ում Սերժ Սարգսյանի է փորձել մոտենալ տարեց մի կին. «Պարո՛ն նախագահ, էրեխուս հետ քուչեքն եմ մնում...»,- նա չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ թույլ չտվեցին մոտենալ նախագահին, իսկ վերջինը նստեց մեքենան և հեռացավ:
     Տեսնելով դա՝ կինը բացականչեց. «Մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր, սրիկանե՛ր: Սենց անտեր, անտիրական մայր ու աղջիկ, ժողովուրդ կանգնեք մեր կողքին, հայ ժողովուրդ… ղեկավարություն չկա: Տուն չունեմ, սրիկաներին, հանցագործներին դատարաններով դատել է պետք...»:

Տեսանյութն՝ Armtimes.com-ի
5276 | 1
Facebook