Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաց լեզվի վերաբերյալ հայեցակարգում նշված է՝ վարչապետի հանձնարարականով. վարչապետն ասում է՝ ես նման հանձնարարական չեմ տվել

11:50, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ռուսաց լեզվի վերաբերյալ հայեցակարգում նշված է՝ վարչապետի հանձնարարականով. վարչապետն ասում է՝ ես նման հանձնարարական չեմ տվել
     «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարականին, Կարեն Կարապետյանն ասաց, որ ինքը նման հանձնարարական չի տվել: «Բոլորի տոնը շնորհավոր... ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»,- նշեց վարչապետը:
     Դիտարկմանը՝ հայեցակարգում գրված է, որ վարչապետի հանձնարարականով է արվում, հավելեց. «Պարզ ձևակերպեցի, որ նման հանձնարարական չի եղել... Եվ հետո, այսօր տոն է, շնորհավոր ձեր տոնը»:
     Արձագանքելով կառավարության ղեկավարի ճեպազրույցին՝ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը գրել է. «Էս կառավարությունում շունը տիրոջը չի ճանաչում: Հայեցակարգի մեջ ասում են՝ վարչապետի հանձնարարականով, վարչապետն ասում է՝ ես նման հանձնարարական չեմ տվել: Կարո՞ղ է ՌԴ վարչապետին ի նկատի ունեն»:
3908 | 1
Facebook