Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան հաստատել է 8 միլիոն դոլարի չափով Հյուսիսային Կորեային տրամադրվելիք օգնության ծրագիրը

11:35, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Հարավային Կորեան հաստատել է 8 միլիոն դոլարի չափով Հյուսիսային Կորեային տրամադրվելիք օգնության ծրագիրը

Հարավային Կորեան հաստատել է 8 միլիոն դոլարի չափով Հյուսիսային Կորեային տրամադրվելիք օգնության ծրագիրը, քանի որ Չինաստանը նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում ճգնաժամն օրեցօր կարող է լրջանալ, իսկ Փհենյանի և Վաշինգթոնի միջև լեզվակռիվը շարունակվում է, գրում է Reuters-ը: Հիշեցնենք, որ Հս. Կորեան Թրամփի սպառնալիքները նույնացրել է շան կաղկանձի հետ:
     Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նախազգուշացրել է, որ Կորեական թերակղզում իրավիճակը լրջանում է, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից: «Մենք բոլոր կողմերին խաղաղության, իրավիճակը վերահսկողությունից դուրս չբերելու կոչ ենք անում»,- ասել է Վան Ին: Վերջինն, առանձին հանդիպում ունենալով հարավկորեացի իր գործընկերոջ հետ, Հարավային Կորեային կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի ստեղծած THAAD հրթիռային համակարգից, որը, ըստ Չինաստանի, սպառնում է սեփական անվտանգությանը:

6115 | 0
Facebook