Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում դպրոցի փլատակների տակից ողջ մնացած աղջիկ է հայտնաբերվել

10:45, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայում դպրոցի փլատակների տակից ողջ մնացած աղջիկ է հայտնաբերվել

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ Մեխիկոյում դպրոցի փլուզման հետևանքով առնվազն 21 երեխա և 5 մեծահասակ է զոհվել, փոխանցում է BBC-ն: Փլատակների տակից ողջ մնացած մեկ աղջիկ է հայտնաբերվել: Նշենք, որ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 230 մարդ: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Ներկա պահին շարունակվում են փրկարարական աշխատանքները: Մեքսիկայի կենտրոնական հատվածի մի շարք նահանգներում լուրջ փլուզումներ են գրանցվել: Ողջ երկրում փլուզվել են տասնյակ շենքեր, այդ թվում նաև եկեղեցիներ: Աղետից տուժել է 209 դպրոց: Իշխանությունների խոսքով՝ առնվազն 3,8 միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել:

4267 | 0
Facebook