Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը տոնում է Անկախության օրը

10:35, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստանը տոնում է Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:
     Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99 % ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
     Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը: Հանրապետության հրապարակում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր, ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդն սպասել էր երկար:

16345 | 2
Facebook