Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում բուժքույրերը ծաղրել են նորածիններին ու լուսանկարները հրապարակել սոցցանցում

22:15, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում բուժքույրերը ծաղրել են նորածիններին ու լուսանկարները հրապարակել սոցցանցում

ԱՄՆ հիվանդանոցներից մեկի 2 բուժքույրեր հեռացվել են աշխատանքից, երբ համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնցում նրանք ծաղրում են նորածին երեխաներին: Այս մասին գրում է Daily Mail-ը: Լուսանկարները նբախ ներբեռնվել են Snapchat-ում, այնուհետև հայտնվել Facebook-ում: Դրանցից մեկում բուժքույրը միջնամատ է ցույց տալիս նորածնին, իսկ լուսանկարին կցված է հետևյալ մեկնաբանությունը. «Իմ ընթացիկ վերաբերմունքն այս մինի-դևերի հանդեպ»:

ԱՄՆ-ում բուժքույրերը ծաղրել են նորածիններին ու լուսանկարները հրապարակել սոցցանցում
ԱՄՆ-ում բուժքույրերը ծաղրել են նորածիններին ու լուսանկարները հրապարակել սոցցանցում

     Երկրորդ լուսանկարը հանված է տեսանյութից, որում մյուս բուժքույրը երեխային պարեցնում է 50 Cent-ի In Da Club երգի հնչյունների ներքո:

Տեսանյութում բուժքույրը ծիծաղում է և նկարողին ասում. «Մենք սրա համար դժոխք կընկնենք»:

Հիվանդանոցի տնօրինությունը հեռացրել է բուժքույրերին, իսկ իրավապահները հետաքննություն են սկսել:

22764 | 3
Facebook