Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են գիտնականները խորհուրդ տալիս կանանց սեռական հարաբերության ժամանակ գուլպաներ հագնել

01:10, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչու են գիտնականները խորհուրդ տալիս կանանց սեռական հարաբերության ժամանակ գուլպաներ հագնել

Նիդեռլանդների Գրոնինգենսկի համալսարանի գիտնականները ապացուցել են բամբակյա գուլպաների և լիբիդոյի միջև ուղիղ կապի առկայությունը: Կանանց մասնակցությամբ տարատեսակ փորձարկումներ անելով՝ նրանք պարզել են, որ այն կանայք, ովքեր գուլպաներ են հագել սեռական հարաբերության ժամանակ, մեկուկես անգամ ավելի հաճախ են օրգազմի հասել, քան մնացածները:
     Գիտնականները լիբիդոյի ավելացումը պայմանավորում են տաք ոտնաթաթերի հետ, որն ապահովում են գուլպաները: Իսկ երբ կինը ջերմություն է զգում, բարձրանում է նրա զգայական կապի մակարդակը:
     Հետազոտության արդյունքները կրկնակի հաստատվել են մասնակիցների գլխուղեղի կեղևի հետազոտության արդյունքում: Գուլպա հագած կանանց մոտ նկատվել է նշաձև կորիզի և նախաճակատային կեղևի ակտիվացում: Հենց այդ հատվածներն են կարգավորում վախի և անհանգստության զգացողությունները:
     Գիտնականները հաստատում են, որ կանայք ավելի դժվար են օրգազմի հասնում: Դրա համար լիակատար թուլանալ է պետք, ինչն էլ ապահովում են գուլպաները:

47969 | 0
Facebook