Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երաժշտարվեստի և մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար՝ Հայկոն և Ավետ Բարսեղյանն արժանացել են Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի

20:55, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Երաժշտարվեստի և մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար՝ Հայկոն և Ավետ Բարսեղյանն արժանացել են Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի
     Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի առիթով և մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար այսօր Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, շնորհակալագրով, ինչպես նաև պատվոգրով ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգևատրեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների:
     «Անկախության զգացողությունը նաև մշակույթով է, որ ամրանում է հասարակության մեջ: Մարդն իրեն զգում է ազատ, անկախ, երբ կարողանում է անկախության այդ շունչն արվեստի միջոցով ներարկել իր գործերի մեջ և փոխանցել մյուսներին: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեր աշխատանիք համար՝ հուսալով, որ այս պարգևները նոր խթան կդառնան հետագա ստեղծագործական կյանքում»,- ասաց նախարարը:
     Նախարարության Ոսկե մեդալներ շնորհվեցին «Սասունցի Դավիթ» օպերայում Դավթի դերակատար Մկրտիչ Բաբաջանյանին՝ «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղին բարձր մակարդակով ներկայանալու. երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին՝ երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի. հաղորդավար Ավետ Բարսեղյանին՝ մշակույթի ոլորտում ունեցած ավանդի և Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտ Արամ Այրումյանին՝ երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար:
     Ամառային տապի դեմ «արդյունավետ պայքարի» համար մշակույթի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեց նաև նախարարության «Տապ չկա» բացօթյա համերգաշարի երիտասարդ կազմակերպիչների թիմը:
3820 | 0
Facebook