Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գորիսում 38 երեխա դպրոցական սննդի պատճառով վարակվել է դիզենտերիայով

19:40, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Գորիսում 38 երեխա դպրոցական սննդի պատճառով վարակվել է դիզենտերիայով

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և նրանց վիճակը գնահատվում է թեթև:
     27 հիվանդից 21-ի, դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը:
     Այսպիսով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:
     Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:
     Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար, նոր հիվանդներ չկան:

2158 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am