Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտզալի մրցումների կանոնակարգը և խաղացանկը դրվում են հանրային քննարկման

19:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ֆուտզալի մրցումների կանոնակարգը և խաղացանկը դրվում են հանրային քննարկման
    
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը «2017-2018 թթ. ՀՀ ֆուտզալի պրոֆեսիոնալ բարձրագույն խմբի առաջնության անցկացման կանոնակարգ»-ի և «ՀՀ ֆուտզալի 2017-2018թթ. ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկ»-ի նախագծերը դնում է հանրային քննարկման: Քննարկման նպատակն է մինչև կանոնակարգի և խաղացանկի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին և առաջարկներին: Բոլոր դիտողությունները և առաջարկները մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ info@ffa.am էլեկտրոնային հասցեին:
3546 | 0
Facebook