Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Արկադի Անդրիասյանը 2 տարով զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից

17:55, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Արկադի Անդրիասյանը 2 տարով զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել է նաւ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ընթացքում «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանի հեռացման (ոչ մարզական պահվածքի համար) հարցը։ Կարգապահական կոմիտեն որոշել է Անդրիասյանն 2 տարով զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից։

««Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղին «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրիասյանի հեռացման և ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ

հոդվածի 7-րդ կետի համաձայն` ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկել 2 տարի /մինչև 20/09/2019թ./ ժամկետով: «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղն անավարտ մնալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, «Արարատ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ»,- նշված է արձանագրության մեջ։

2338 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am