Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կարող են զրկվել պետպատվերից. Դանիել Իոաննիսյանի արձագանքը

14:25, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կարող են զրկվել պետպատվերից. Դանիել Իոաննիսյանի արձագանքը

Հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները մոտ ապագայում այլևս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ: Այս մասին չեն հերքում նաև Առողջապահության նախարարությունում:
     Խնդրի վերաբերյալ իր ուրույն կարծիքն ունի «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Հաշմանդամների խնդիրը կարելի է շատ հեշտ լուծել, եթե բոլոր հաշմանդամներին գնդակահարեն, որովհետև չեմ հասկանում` մեր պետությունը զարգանո՞ւմ է, թե՞ հետընթաց է ապրում: Ես մի բան գիտեմ, եթե պետությունը զարգանում է, ապա մարդիկ առողջապահական տեսանկյունից իրենց ավելի վստահ, ապահով պետք է զգան: Եթե այսօր պետությունը 100 հոգու առողջապահական ծախսերն է կարողանում ապահովել, ապա մյուս օրը պետք է գոնե 110-ինն ապահովի, որպեսզի մտածենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տարեցտարի, մինչդեռ, փաստորեն, հակառակ պրոցեսն է տեղի ունեում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:
     Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր առողջապահության ոլորտում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է բարձրացնել և լուծում տալ, իսկ այսպիսի առաջարկներն օրակարգ բերելն անլուրջ է:

3592 | 0
Facebook