Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատկերացրեք՝ որքան մարդ դուրս կմնա պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու դեպքում». Դանիել Իոաննիսյան

16:45, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Պատկերացրեք՝ որքան մարդ դուրս կմնա պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու դեպքում». Դանիել Իոաննիսյան

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Թերթ.am-ին տված հարցազրույցում` խոսելով առողջապահական ոլորտի խնդիրներից, հայտատարել էր, որ անցում ենք կատարում պարտադիր բժշկական ապահովագրության. «Նախագծերը պատրաստ են, վավերացված են, մենք գնում ենք այդ ուղղությամբ»,- ասել էր նախարարը:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն` անդրադառնալով նախարարի հայտարարությանը, նկատեց, որ անցում կատարելով պարտադիր բժշկական ապահովագրության, հասարակության որոշակի հատված դուրս է մնալու այդ ծրագրից: «Հայաստանում, ենթադրենք, մտցնեն պարտադիր բժշկական ապահովագրություն, դեռ հարց է, թե ոնց են մտցնելու... Ովքեր որ աշխատում են, ենթադրենք, գործատուն կանի դա, թեև դա էլ առանձին հարց է տնտեսական տեսանկյունից, բայց լավ, եթե նույնիսկ որոշ խավերի համար պետությունը դա անի, պատկերացրեք, թե որքան մարդ է դուրս մնալու»:
     Նշենք, որ նախարար Լ. Ալթունյանն ասել էր` «որպես պիլոտային ծրագիր, մշտադիտարկման ենթակա ծրագիր՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից մենք առաջինը ներդնում ենք սոցիալական փաթեթի բյուջետային աշխատակիցների ապահովագրությունը՝ թվով 100 000»:

4169 | 0
Facebook