Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կանոնները

16:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կանոնները

Միացյալ Նահանգները խստացրել է վիզաների տրամադրման կանոնները: Համապատասխան հեռագիրն՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ստորագրությամբ, արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Նոր կանոնները վիզա ստացողներին պարտավորեցնում են ԱՄՆ մուտք գործելուց հետո երեք ամսվա ընթացքում պահպանել հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցում իրենց հայտարարած այցի նպատակները: Նախկինում նման պահանջը վերաբերում էր միայն երկրում գտնվելու առաջին ամսվան: Եթե վիզա ստացողը երեք ամսվա ընթացքում, օրինակ, ամուսնանա ամերիկացու հետ, աշխատանքի տեղավորվի կամ գնա սովորելու, կնշանակի, որ դիմումը ներկայացնելիս նա «դիտավորյալ ստել է»:

Այդկերպ, NYT-ը նշում է, որ օրենքը խախտողներին չափազանց դժվար, եթե ոչ անհնարին կլինի թարմացնել վիզան, հաջորդ անգամ նոր վիզա ստանալ կամ փոխել կարգավիճակը: Բացի այդ, նրանց կարող է սպառնալ արտաքսում:

Երեք ամիս անց պլանների փոփոխությունները կարող են դեռ խնդրահարույց լինել, բայց չեն համարվի «դիտավորյալ ապատեղեկատվության» արդյունք:

«Եթե մեկը ժամանի ԱՄՆ որպես զբոսաշրջիկ, սիրահարվի, ամուսնանա և դիմի «Գրին քարտի» համար 90 օրվա ընթացքում, նա մերժում կստանա»,- հայտարարել են ներգաղթյալների հարցերով իրավաբանների ասոցիացիայից:

10360 | 0
Facebook