Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Դստերս հեռացրել են ԵՊՀ-ից՝ դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով». օգտատեր

17:20, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Դստերս հեռացրել են ԵՊՀ-ից՝ դեկանատի անկազմակերպ աշխատանքի պատճառով». օգտատեր

Այսօր Facebook սոցիալական ցանցում գրառում է արել օգտատերերից Հասմիկը` տեղեկացնելով, որ իր դուստրն անհիմն կերպով հեռացվել է ԵՊՀ-ից:
     «Դուստրս սովորում է ԵՊՀ-ի մագիստրատուրայում, նա զուգահեռ նաև աշխատում է: Նախկինում քննությունները հանձնել է մեկ կամ երկու օրում, բոլորը միասին, քանի որ շաբաթ օրերը նույնպես աշխատում է և չի ունեցել արձակուրդ: Այս կիսամյակում դեկանատից տեղյակ չեն պահել քննությունների օրերը, նա բազմիցս զանգահարել է և ամեն անգամ պատասխանել են` երկու օրից զանգեք: Շաբաթ օրը թեզի համար ղեկավար ընտրելու նպատակով եղել է դեկանատում, սակայն նրան չեն ասել, որ նախորդ օրը հեռացրել են համալսարանից: Հերթական անգամ զանգահարելուց հետո դեկանատից տեղեկացրել են, որ հեռացված եք համալսարանից»,- նշել է մայրը:
     Վերջինի խոսքով` թեկուզև դեկանատը պնդում է, որ SMS հաղորդագրությամբ տեղեկացրել է, բայց նման բան չի եղել. «Կարող ենք ապացուցել. կուրսի ավագը երեկ ասել է, որ քննության նախորդ օրն են երեկոյան տեղեկացրել դեկանատից, նա չի հասցրել զանգահարել բոլորին: Ուսանողը, հեռացման վտանգի մասին դեկանատից չստանալով ոչ մի նախազգուշացում, հեռացվել է համալսարանից»,- գրել է օգտատերը` վստահեցնելով, որ կրեդիտների ցածր միավորը դասերին ներկա չգտնվելու հետևանք է. «Նախկին տարիներին նույն համալսարանում սովորել և ունեցել է բարձր առաջադիմություն, որի պատճառով զեղչվել են բակալավրի 4 տարիների ուսման վարձը»:
     Մոր ներկայացմամբ` դուստրը Համալսարանի ռեկտորին դիմում է գրեց, որ թույլ տան մասնակցել լիկվիդի երկրորդ փուլին, սակայն այսօր տեղեկացել են, որ ռեկտորը հեռացման մասին իր որոշումը թողել է անփոփոխ: «Ես դիմել եմ ԿԳ նախարարին` վերականգնելու համար երեխայիս ուսումը: Երեք սովորող ուսանող երեխա ունեմ տարբեր ԲՈՒՀ-երում, մեծ դժվարությամբ եմ մուծում նրանց ուսման վարձերը, որ մասնագետ դառնան: Ես թույլ չեմ տա, որ դեկանատի անկազմակերպ աշխատանքի հետևանքով, անտեղի տուժի իմ սովորող երեխան»,- գրել է ուսանողի մայրը:

5409 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am