Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը սանկցիա կիրառեց գործադուլ հայտարարած պաշտպանների նկատմամբ

15:45, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը սանկցիա կիրառեց գործադուլ հայտարարած պաշտպանների նկատմամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից տեղեկացրել է, որ դատական նիստը հետաձգվում է պաշտպանների բացակայության պատճառով:
     Նա հայտարարել է, որ սանկցիա է կիրառել նիստերի դահլիճ չներկայացած պաշտպանների նկատմամբ և դիմելու է Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մինչ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի մեկնարկը, դատական կարգադրիչները նորից պահանջել են բացել պայուսակները: Պաշտպանները հրաժարվել են և գործադուլ հայտարարել: Նշենք, որ պաշպաններն իրենց հերթին միջնորդություն էին ներկայացրել դատական նիստը հետաձգելու համար:

2648 | 1
Facebook