Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 200 հազար դրամով նորածնին վաճառելու գործը ՔԿ վարույթ է ընդունվել

15:35, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Երևանում 200 հազար դրամով նորածնին վաճառելու գործը ՔԿ վարույթ է ընդունվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածին երեխայի խնամքն ստանձնելու նպատակով առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
     Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին մի կին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը։ Օրեր անց երեխայի կենսաբանական մայրն ամուսնական զույգից երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սեպտեմբերի 19-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
     Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

2779 | 0
Facebook