Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ձյունահովազներն այլևս անհետացող կենդանատեսակ չեն

23:10, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ձյունահովազներն այլևս անհետացող կենդանատեսակ չեն

Ձյունահովազները (իրբիս), որ վերացման վտանգի տակ էին 1972 թվականից ի վեր, այժմ անհետացող կենդանատեսակ չեն:

Բնության պահպանման միջազգային միությունը 2017-ի սեպտեմբերի 14-ին հանել է ձյունահովազներին անհետացող կենդանատեսակների ցուցակից: Ճիշտ է, այս տեսակը վայրի բնության մեջ դեռ մնում է վերացման վտանգի տակ, բայց դա արդեն այնքան մասշտաբային չէ, որքան նախկինում:

Ձյունահովազ
Ձյունահովազ

Նրանց թվաքանակը կրճատվում է որսագողերի պատճառով, ովքեր որսում են այս գեղեցիկ կենդանիներին հազվագյուտ մորթու համար: Համաշխարհային շուկայում բոլոր ժամանակներում այս կենդանիների մորթին շատ մեծ գին է ունեցել: Բացի այդ, երկար ժամանակ իրբիսները համարվել են վնասատու և վտանգավոր գիշատիչներ, ու դրանց որսը թույլատրված է եղել կլոր տարին՝ բոլոր մեթոդներով: Դրանց որսալու համար անգամ պարգևավճար են տվել:

Ձյունահովազ
Ձյունահովազ

Ձյունահովազները կատվազգիների ընտանիքի խոշոր գիշատիչ կաթնասուն է, որը բնակվում է Կենտրոնական Ասիայի լեռնազանգվածներում։ Իրբիսն աչքի է ընկնում բարակ, երկար, ճկուն մարմնով, համեմատաբար կարճ թաթերով, ոչ մեծ գլխով և շատ երկար պոչով։ Պոչի հետ ունենալով 200-230 սմ երկարություն, կշռում է ընդամենը 55 կգ։ Մորթին բաց մոխրա-ծխագույն է՝ օղակաձև և համատարած մուգ բծերով։ Բնակության դժվարհասանելիության և տեսակի ցածր խտության պատճառով, նրա շատ անատոմիական հատկանիշներ դեռ լավ չեն ուսումնասիրվել։ 2015 թվականի դրությամբ իրբիսների որսը արգելված է։

13190 | 0
Facebook