Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

16:20, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

Դերասանուհի Ռուզան Մեսրոպյանն, ում հանդիսատեսը ճանաչում է Ռուզան Վիթ կեղծանունով, տարիներ շարունակ կտրականապես հրաժարվում էր սերիալներում նկարահանվել՝ հավատարիմ մնալով բարձրարժեք արվեստին: Ինչն ստիպեց նրան նկարահանվել «Նռան հատիկ» հեռուստասերիալում և ինչու այդպես էլ իր սպասած դերի առաջարկը չստացավ. այս և այլ հարցերի շուրջ MAMUL.am-ի թղթակցը զրուցել է Ռուզան Վիթի հետ:
     «Պարզապես բարկությունս այնքան շատ էր... ինչքա՞ն կարելի է սպասել... Եթե ֆիլմեր են նկարվում, ես չկամ, միայն ասում են` շատ լավ դերասանուհի է, շատ գեղեցիկ է, բայց հայուհու նման չէ: Ես զտարյուն հայուհի եմ, երկկողմանի հայի արյուն եմ կրում: Իսկ այսօր ինչ-որ մարդուկներ, ովքեր հայտնվել են դաշտում, հայտարարում են, որ ես հայի նման չեմ: Ո՞վ է ասել... Անգամ եթե այդպես էլ լինի, դա լուրջ պատճառ չէ, դա ընդամենը ռեժիսորի սահմանափակությունն է, որ նա հարցին մոտենում է արտաքին դրսևորումներից ելնելով: Ինքը չի մոտենում այն փաստին, որ դերասանուհուն կարելի է օգտագործել ճիշտ և ինքը կերպարը կբերի առաջ: Ես ունեմ դերասանուհու բնություն, որը համամարդկային է, իսկ մեր ռեժիսորներն այնքան սահմանափակ են աշխարհին նայում, այնքան փոքրիկ պատուհանից են նայում, ոչ ինտելեկտուալ մոտեցում ունեն, դա աբսուրդ է ինձ համար»,- պատմեց դերասանուհին: Նա նշեց, որ արդեն 2-րդ դեպքն է, որ համարձակվել է նկարահանվել սերիալում, սակայն «Նռան հատիկ» հեռուստասերիալում առաջին դեպքն է, որ իր դստեր հետ է նկարահանվում:

«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

     «Ես շատ կտրուկ որոշում կայացրեցի, որ կմտնեմ սերիալ: Եթե պետք չեն մեզ այն արժեքները, որոնք պիտի որ լինեին, ես կմտնեմ սերիալ և մտա «Օտարը» սերիալ, որից հետո հրավիրվեցի «Նռան հատիկ» սերիալում նկարահանվելու: Ինձ ուղղակի դուր եկավ այդ կնոջ կերպարը, իսկ դստերս շատ պատահական ընտրեցին: Այլ ելք չունենալով՝ նրան պարզապես վերցրել էի հետս, քանի որ այդ օրն այնպես ստացվեց, որ բոլորն զբաղված էին և նա մնալու տեղ չուներ, մենակ չէի կարող թողնել»,- ասաց Ռուզան Վիթը:
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

     «Բալիկիս տարա ինձ հետ: Դիանա Գրիգորյանը տեսավ նրան, ասաց, որ հերոսուհու աղջիկը պետք է այս տարիքի լինի»: Դերասանուհու գնահատմամբ` այսօր նա պրոֆեսիոնալ կերպով գնում և իր գործն անում է: «Շատ լավ խումբ է հավաքված, և ես ափսոսում եմ, որ այսքան տաղանդավոր մարդիկ իրենց էներգիան ու տաղանդը վատնում են սերիալ ստեղծելու վրա: Ցավոտ է, ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս, որովհետև հնարավորությունները շատ սուղ են»,- անկեղծացավ դերասանուհին: Նրա խոսքով` ամբողջությամբ չի տրվում այն հարմարավետությունը, որ մարդիկ աշխատեն ու ամեն ինչ ճիշտ լինի: «Դա գալիս է մեր երկրի ընդհանուր վիճակից»:
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

     Իրավիճակը շտկելու համար Ռուզան Վիթն առաջին հերթին մեր գենից կմաքրեր բոլոր այն վիրուսները, որոնք մեզ ստրկացնում են, դարձնում «նախանձ, բոշա, չար, քցող ու գողական»: «Դա մաքրելու համար ոչ թե պետք է մեղադրել մեր երկրի նախագահին ու բոլոր նրանց, ովքեր հարստանում են ժողովրդի հաշվին, այլ ուզում եմ, և ես ինքս` որպես մարդ, ուղղակի հայ քաղաքացի ելքեր եմ փնտրում, որպեսզի գիտելիքի ձևով տարածեմ, որովհետև մենք այսօր ունենք պակաս այն գիտելիքի ու ինֆորմացիայի, որը մեզ պիտի մաքրի: Մինչև մեր գենը չմաքրենք, անիմաստ է խոսել կինոյի, թատրոնի կամ այլ գեղեցիկ բաների մասին: Ամեն ինչ արել են, որ հայ ազգին վիրուսն ուտի և դա տեղի է ունեցել»,- համոզված է դերասանուհին:
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

     Ինչպես հեքիաթում է արքայազնը դառնում հրեշ, Ռուզան Վիթի դիտարկմամբ` այս դեպքում արքայազնը հայ մարդն է, իսկ հրեշն այդ վիրուսն է: «Իմ ապրելու կենցաղային խնդիրները սերիալում նկարվելն ու գումարն աշխատելն է, բայց ամենակարևորն այն է, որ վիրուսները վերացնենք ու հրեշը կրկին վերածվի արքայազնի: Սա ռոմատիկ չէ, իրականում ռեալ է, պարզապես մեր կենցաղի բոշա միջավայրում ինքը կարող է դիտվել որպես ռոմանտիկ միտք»,- ամփոփեց դերասանուհին, ով ամեն նոր կերպարի հետ սկսում է նորովի:
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ

     Հեղ.` Անի Մնացականյան

23251 | 0
Facebook