«Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ
Դերասանուհի Ռուզան Մեսրոպյանն, ում հանդիսատեսը ճանաչում է Ռուզան Վիթ կեղծանունով, տարիներ շարունակ կտրականապես հրաժարվում էր սերիալներում նկարահանվել՝ հավատարիմ մնալով բարձրարժեք արվեստին: Ինչն ստիպեց նրան նկարահանվել «Նռան հատիկ» հեռուստասերիալում և ինչու այդպես էլ իր սպասած դերի առաջարկը չստացավ. այս և այլ հարցերի շուրջ MAMUL.am-ի թղթակցը զրուցել է Ռուզան Վիթի հետ: «Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ «Ես շատ կտրուկ որոշում կայացրեցի, որ կմտնեմ սերիալ: Եթե պետք չեն մեզ այն արժեքները, որոնք պիտի որ լինեին, ես կմտնեմ սերիալ և մտա «Օտարը» սերիալ, որից հետո հրավիրվեցի «Նռան հատիկ» սերիալում նկարահանվելու: Ինձ ուղղակի դուր եկավ այդ կնոջ կերպարը, իսկ դստերս շատ պատահական ընտրեցին: Այլ ելք չունենալով՝ նրան պարզապես վերցրել էի հետս, քանի որ այդ օրն այնպես ստացվեց, որ բոլորն զբաղված էին և նա մնալու տեղ չուներ, մենակ չէի կարող թողնել»,- ասաց Ռուզան Վիթը: «Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ «Բալիկիս տարա ինձ հետ: Դիանա Գրիգորյանը տեսավ նրան, ասաց, որ հերոսուհու աղջիկը պետք է այս տարիքի լինի»: Դերասանուհու գնահատմամբ` այսօր նա պրոֆեսիոնալ կերպով գնում և իր գործն անում է: «Շատ լավ խումբ է հավաքված, և ես ափսոսում եմ, որ այսքան տաղանդավոր մարդիկ իրենց էներգիան ու տաղանդը վատնում են սերիալ ստեղծելու վրա: Ցավոտ է, ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս, որովհետև հնարավորությունները շատ սուղ են»,- անկեղծացավ դերասանուհին: Նրա խոսքով` ամբողջությամբ չի տրվում այն հարմարավետությունը, որ մարդիկ աշխատեն ու ամեն ինչ ճիշտ լինի: «Դա գալիս է մեր երկրի ընդհանուր վիճակից»: «Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ «Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ Իրավիճակը շտկելու համար Ռուզան Վիթն առաջին հերթին մեր գենից կմաքրեր բոլոր այն վիրուսները, որոնք մեզ ստրկացնում են, դարձնում «նախանձ, բոշա, չար, քցող ու գողական»: «Դա մաքրելու համար ոչ թե պետք է մեղադրել մեր երկրի նախագահին ու բոլոր նրանց, ովքեր հարստանում են ժողովրդի հաշվին, այլ ուզում եմ, և ես ինքս` որպես մարդ, ուղղակի հայ քաղաքացի ելքեր եմ փնտրում, որպեսզի գիտելիքի ձևով տարածեմ, որովհետև մենք այսօր ունենք պակաս այն գիտելիքի ու ինֆորմացիայի, որը մեզ պիտի մաքրի: Մինչև մեր գենը չմաքրենք, անիմաստ է խոսել կինոյի, թատրոնի կամ այլ գեղեցիկ բաների մասին: Ամեն ինչ արել են, որ հայ ազգին վիրուսն ուտի և դա տեղի է ունեցել»,- համոզված է դերասանուհին: «Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ Ինչպես հեքիաթում է արքայազնը դառնում հրեշ, Ռուզան Վիթի դիտարկմամբ` այս դեպքում արքայազնը հայ մարդն է, իսկ հրեշն այդ վիրուսն է: «Իմ ապրելու կենցաղային խնդիրները սերիալում նկարվելն ու գումարն աշխատելն է, բայց ամենակարևորն այն է, որ վիրուսները վերացնենք ու հրեշը կրկին վերածվի արքայազնի: Սա ռոմատիկ չէ, իրականում ռեալ է, պարզապես մեր կենցաղի բոշա միջավայրում ինքը կարող է դիտվել որպես ռոմանտիկ միտք»,- ամփոփեց դերասանուհին, ով ամեն նոր կերպարի հետ սկսում է նորովի: «Ես մտել եմ սերիալ, բայց մեկ է` էլի կռիվ եմ տալիս». Ռուզան Վիթ Հեղ.` Անի Մնացականյան |