Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրք հովիվն ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

14:40, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Թուրք հովիվն ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը
     ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած անձի։ Պարզվել է, որ նա Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայտնել է, որ հովիվ է և ապրում է Գեդիքլի գյուղում և որ սահմանը հատել է՝ հոտից առանձնացած անասուններին գտնելու նպատակով:
     Հանգամանքները պարզվում են:
4429 | 0
Facebook