Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոտին, Պույոլը, Ռիվալդոն և այլ աստղեր Թբիլիսիում բարեգործական հանդիպում կանցկացնեն

14:35, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Տոտին, Պույոլը, Ռիվալդոն և այլ աստղեր Թբիլիսիում բարեգործական հանդիպում կանցկացնեն

Համաշխարհային ֆուտբոլի աստղերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բարեգործական հանդիպում կանցկացնեն՝ հրդեհից տուժած Բորժոմիի անտառը վերականգնելու համար գումար հավաքելու նպատակով։

«Հանդիպումից ստացված ողջ գումարը կուղղվի օգոստոսին հրդեհից տուժած Բորժոմիի անտառի վերականգնմանը»,- նշել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Արդեն հայտնի է, որ հանդիպմանը մասնակցելու ցանկություն են հայտնել Ֆրանչեսկո Տոտին, Կարլես Պույոլը, Ռիվալդոն, Անդրեյ Շևչենկոն, Պաոլո Մալդինին և այլ աստղեր։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ Թբիլիսիի «Դինամո արենա» մարզադաշտում։

5075 | 0
Facebook