Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում 50 մաֆիոզ է ձերբակալվել

14:45, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Իտալիայում 50 մաֆիոզ է ձերբակալվել

Իտալիայում ձերբակալվել են «Սակրա կորոնա ունիտա» ազդեցիկ մաֆիայի 50 անդամներ: Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցավորության, սպանությունների, զենքի ու թմրանյութերի վաճառքի ու պահման համար: Մեղադրանքների թվում է նաև մաֆիայի նախկին անդամներից մեկի որդու հետ հաշվեհարդարը. նա համաձայնել էր համագործակցել ոստիկանության հետ:
     Իտալիայում 4 ազդեցիկ մաֆիա է գործում. Սիցիլիայում՝ «Կոզա Նոստրա», Կալաբրիայում՝ «Նդրանգետա», Նեապոլում և հարակից տարածքներում՝ «Կամորա», իսկ Ապուլիում՝ «Սակրա կորոնա ունիտա» («Միացյալ սուրբ թագ»):

5495 | 0
Facebook