Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև ձեզ կախելը` պատասխան տվեք երիտասարդ սերնդի առջև, թե ինչու եք նրանց զրկել լավագույն գրականությունը հայերեն կարդալու իրավունքից». Ստյոպա Սաֆարյան

13:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
«Մինչև ձեզ կախելը` պատասխան տվեք երիտասարդ սերնդի առջև, թե ինչու եք նրանց զրկել լավագույն գրականությունը հայերեն կարդալու իրավունքից». Ստյոպա Սաֆարյան

«Կրթության որակը պլինդուզից ցած գցեցին, բուհերի ուսանողների համար մասնագիտական գրքերը չթարգմանեցին, այսօր կանգնում ասում են՝ մասնագիտական գրքերը հայերեն չեն, հետևաբար ստիպված ենք.... Տո, հլա մի հատ կախաղանի օղակը վիզներդ գցեք ու, մինչև ձեզ կախելը, պատասխան տվեք Թարգմանչաց տոն ունեցող եզակի ազգի առաջ, թե ինչու 1000 տարի առաջ թարգմանում էինք ամեն ինչ, իսկ հիմա, բավական չէ, որ դուք հանցագործություն եք կատարել երիտասարդ սերնդի առջև, ի պաշտոնե նրան զրկելով լավագույն գրականությունը հայերեն կարդալու իրավունքից, այսօր էլ` ձեր հանցավոր անգործությունն արդարացում եք բերում օտար լեզվին կարգավիճակ տալու համար»,- «Ֆեյսբուք»-ում նման խնդիր է բարձրացրել քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
     Քաղաքագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Տաթև Ղազարյանը նույնպես անդրադառնալով խնդրին, նշել է, որ այս տարվա անգլերենի գիրքը ԵՊՀ-ն վերցրել է Մոսկվայի պետհամալսարանի քաղաքագիտության բաժնից, ինչը բարդություններ է առաջացնում առաջադրանքները կատարելիս. «Առաջադրանքներ կան, որ միայն ռուսերեն-անգլերեն և հակառակը թարգմանությունն են պահանջում, և մենք մյուս կիսամյակ գնալու ենք ԱԺ, Կառավարություն պրակտիկայի, որտեղ հայերեն-անգլերեն և հակառակը թարգմանություններ են անել տալիս»,- գանգատվել է Տ. Ղազարյանը:
     Նրա խոսքով` ինքը դասախոսներին հայտնել է իր «անհանդուրժողականությունը» խնդրի վերաբերյալ, ինչին էլ պատասխանել են` «Ինչ վատ ա` ձեռքի հետ ռուսերենն էլ եք լավացնում»:
     «Այսպիսի անմակարդակ համակարգում ենք սովորում, կես միլիոնից ավելի վարձ եմ վճարում, բայց իրենք չեն ուզում իրենց նեղություն տալ գոնե ամենաանհրաժեշտ հարցերը լուծել»,- դժգոհել է նա:

4712 | 4
Facebook