Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն ԱՄՆ-ին հորդորել է Ռաքան ազատագրել Թուրքիայի, այլ ոչ քրդերի հետ

12:10, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Էրդողանն ԱՄՆ-ին հորդորել է Ռաքան ազատագրել Թուրքիայի, այլ ոչ քրդերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգներին հորդորել է Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման ռազմական գործողություններն իրականացնել Թուրքիայի հետ համագործակցությամբ, այլ ոչ թե քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի»: Այս մասին էրդողանը հարցազրույց է տվել PBS հեռուստաալիքին:
     «Ես գիտեմ, որ ԱՄՆ-ը Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչել է իբրև ահաբեկչական խմբավորում: Քրդական «Ժողովրդավարական միություն» և «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» կուսակցությունները Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղերն են»,- ասել է Էրդողանն ու հավելել, որ իրավացի չէ, որ ԱՄՆ-ը քրդերի հետ ազատագրի Ռաքան:

4529 | 0
Facebook