Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի վարչապետը՝ Հյուսիսային Կորեայի դեմ կոշտ միջոցներ սահմանող ՄԱԿ-ի բանաձևի մասին

11:25, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ճապոնիայի վարչապետը՝ Հյուսիսային Կորեայի դեմ կոշտ միջոցներ սահմանող ՄԱԿ-ի բանաձևի մասին

Ճապոնիան ակնկալում է համագործակցել Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ի վերաբերյալ ընդունված բանաձևի կատարման հարցում: Թեման քննարկվել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ: Այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
     Նյու Յորքում, ՄԱԿ-ի ասամբլեայում, Ճապոնիայի վարչապետն Իրանի նախագահի հետ զրույցում նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը սահմանում է ավելի կոշտ միջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ, ցույց կտա իր իրական արժեքը միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ կիրականացվի: Նա հայտարարել է, որ Ճապոնիան այդ հարցում հույսը դնում է Իրանի աջակցության վրա:
     Ի պատասխան Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի համար «կարևոր է Ճապոնիայի և Արևելյան Ասիայի այլ բարեկամ երկրների անվտանգությունը, սակայն նշել է նաև, որ Իրանը դեմ է միջուկային պատերազմին և միջուկային սպառնալիքին` հայտարարելով, որ դա առաջ է բերում Հյուսիսային Կորեայի ուշադրությունը»:

3950 | 0
Facebook