Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 226-ի

10:35, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 226-ի

«Մեքսիկայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասավ 226-ի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Մեքսիկայի ազգային փրկարար ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն:
     «Այս պահին 226 մահվան դեպք է արձանագրվել՝ 55-ը՝ Մորելոսում, 117-ը` Մեքսիկայում, 39-ը` Պուեբլեում, 12-ն` Էդոմեկսում և 3-ը` Գուերերոյում»,- ասվում է Պուենտենի թվիթերյան միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ:
     Հիշեցնենք` երեքշաբթի օրը տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:14-ի սահմաններում:

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 226-ի
6162 | 0
Facebook