Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանի թիրախում են հայտնվել Վովա Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը. «Ժամանակ»

10:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի թիրախում են հայտնվել Վովա Գասպարյանն ու Վիգեն Սարգսյանը. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը:

Վարչապետն օգոստոսի վերջից ի հավելումն իր ազդեցության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների, մեծ ֆինանսական միջոցների ներգրավմամբ իր աջակիցների շարքերը համալրել է տպագիր մամուլի մի քանի պարբերականներով, որոնք մեծ պատրաստակամությամբ կատարում են «սև PR»-ի իրենց գործառույթը»:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6319 | 1
Facebook