Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետը կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան. «Հրապարակ»

10:00, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետը կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան. «Հրապարակ»

«ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ Մուշեղ Ղազարյանը, որը հայտնի է իր արկածներով, մեր տեղեկություններով, կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան։ Ռուսաստանյան մի բուհի, կարծեմ՝ Տիրասպոլի փաստաթուղթ է ձեռք բերել, ապա դրա հիման վրա միանգամից նստել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրս։ Ուշագրավ է, որ 1-ին կրթության փաստը նշված չէ նրա կենսագրականում, որը զետեղված է ԱԻՆ պաշտոնական կայքում, նշված է միայն ԵՊՀ իրավաբանի մասնագիտությունը, սակայն նա պետք է դրանից առաջ որևէ բուհ ավարտած լիներ՝ բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու համար։ Ղազարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1996-98 թթ. ՊՆ կարգապահության պետն է եղել, ինչը, փաստորեն, անօրինական է, քանի որ բաժնի պետի պաշտոնի համար պարտադիր բարձրագույն կրթություն է պահանջվում։ Բացի այդ, եթե 2-րդ դիպլոմի հիմքում առաջին կրթության կեղծ վկայական է դրված, ապա 2-րդ կրթությունն էլ է առոչինչ ճանաչվում։ Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցինք նրա կրթությամբ, թե ինչու կենսագրության մեջ չկա 1-ին կրթությունը, և ինչպես է վարչության պետի պաշտոն զբաղեցրել՝ առանց բարձրագույն կրթության։ Նա հեգնեց․ «Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ»։ Որտե՞ղ է բարձրագույն կրթություն ստացել։ Ասաց, որ զբաղված է, և անջատեց հեռախոսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2118 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am