Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը մշակել է թռչող սարք՝ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ

00:05, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Իսրայելը մշակել է թռչող սարք՝ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ

Իսրայելական APG ընկերությունը մշակել է նոր անօդաչու թռչող սարք ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ: Այն ստացել է Peres անվանումը: Անօդաչուն հագեցած է ուժասարքով, հայտնում է Flight Global-ը:
     Սարքի երկարությունն ու թևերի բացվածքը 4 մետր է, ունի 4 էլեկտրաշարժիչ: Վերելքի ու վայրէջքի ժամանակ գործի են գցվում բոլոր էլեկտրաշարժիչներն, իսկ հորիզոնական թռիչքի ժամանակ՝ միայն 2-ը:
     Սարքի առավելագույն թռիչքային ծավալը 220 կգ է, թռիչքի երկարությունը՝ 12 ժամ:

10998 | 0
Facebook