Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Շնոբելյան մրցանակ-2017. անցնող տարվա ամենաանհեթեթ գիտական հայտնագործությունները

22:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Շնոբելյան մրցանակ-2017. անցնող տարվա ամենաանհեթեթ գիտական հայտնագործությունները

Հարվարդի համալսարանում անց է կացվել Շնոբելյան 27-րդ մրցանակաբաշխությունը, որը տրվում է ամենաաբսուրդ ու վստահություն չներշնչող գիտական հայտնագործությունների հեղինակներին:
     Ամեն մի անվանակարգի հաղթողին տրվել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար: Հարկ է նշել, որ անհավանական գնաճի պատճառով 2009 թվականին զիմբաբվեական արժույթը հանվել է շրջանառությունից: Որպես օրինակ նշենք, որ Զիմբաբվեում 50 տրիլիոնով կարելի էր գնել մի բոքոն հաց: Եվ այսպես՝ ներկայացնենք Շնոբելյան մրցանակաբաշխության հաղթողներին:
     Ֆիզիկա
     Այս բնագավառում մրցանակն ստացել է Մարք Անթոնի Ֆարդինն, ով ապացուցել որ կատուները կարող են անցում կատարել 3 ագրեգատային վիճակների՝ պինդ, հեղուկ, գազային: Ըստ գիտնականի՝ կատվի՝ անոթի ձևն ընդունելու հատկությունը նրա հեղուկ վիճակն է, իսկ ծավալն ամբողջությամբ լցնելը՝ գազային:
     Խաղաղության մրցանակ
     Այս մրցանակը տրվել է մի խումբ գիտնականների տարբեր երկրներից, ովքեր բացահայտել են խռռոցի բուժման նոր մեթոդ: Ըստ նրանց՝ եթե խռռացնողները 4 ամիս դիջերիդ (ավստրալացի աբորիգենների երաժշտական փողային գործիք) նվագեն, ապա կդադարեն խռռացնելը:
     Հիդրոդինամիկա
     ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գիտնականներն այս մրցանակն ստացել են սուրճի փոխադրման հետազոտության համար: Նրանք բացահայտել են, որ արագ քայլքի ժամանակ եփած սուրճը ավելի հարմար է տեղափոխել գինու շշի մեջ, իսկ դանդաղ քայլքի դեպքում՝ սուրճի բաժակի: Իսկ առավելագույն արդյունքի հասնելու համար կարելի է ձեռքի ափով փակել բաժակն ու տեղափոխել՝ ետ-ետ քայլելով:
     Բժշկություն
     Ֆրանսիացի նեյրոկենսաբանները ապացուցել են, որ մեր ուղեղում կա հատված, որը պատասխանատու է պանրի հանդեպ սիրո համար: Իսկ պանիրն ատողների մոտ առավել ակտիվ է աշխատում գորշ նյութը:

2938 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am