Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Սահակյանը հաղթել է ադրբեջանցի, Գրիգորյանը՝ թուրք մրցակցին

19:20, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Բռնցքամարտ. Սահակյանը հաղթել է ադրբեջանցի, Գրիգորյանը՝ թուրք մրցակցին

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականն այս օրերին մասնակցում է Բուլղարիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությանը։ Երեկ տեղի ունեցած մրցումային առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչ։ 52 կգ քաշային Արթուր Սահակյանը հաղթել է ադրբեջանցի, իսկ 66 կգ քաշային Արսեն Գրիգորյանը՝ թուրք մարզիկին։ 54 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 57 կգ քաշային Դավիթ Երիցյանը պարտվել են համապատասխանաբար Բուլղարիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ։

5299 | 0
Facebook