Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 500 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը

15:50, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 500 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը

ԱՄՆ Սենատն ստորագրել է օրինագիծը, որով Ուկրաինային 500 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն է տրամադրում, որն իր մեջ ներառում է մահացու զենքի մատակարարումը, գրում է The voice of America-ն: Օրինագիծը նախատեսում է նաև 100 միլիոն դոլարի չափով օգնություն Բալթյան երկրներին՝ ռուսական ագրեսիան զսպելու համար: Օրինագիծն ընդունվել է ձայների 89 «կողմ» և 8 «դեմ» հարաբերակցությամբ՝ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ֆոնին: Պարբերականը նշում է, որ դեռևս անհայտ է, թե պաշտպանական բնույթի ինչ մահացու զենք կմատակարարվի Ուկրաինային: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ խոսքը կարող է ռուսական հրետանու ոչնչացման համար նախատեսված հակատանկային զենքի և համակարգերի մասին լինել: Ուկրաինայի նախագահ ՊետրոՊորոշենկոն, ով ԱՄՆ-ում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին, բարձր գնահատական է տվել իր երկրին ամերիկյան ռազմական աջակցությանը:

4502 | 0
Facebook