Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը՝ թալանված բիզնեսից բողոքող սփյուռքահայի մասին

15:35, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Վարչապետը՝ թալանված բիզնեսից բողոքող սփյուռքահայի մասին
     «4 անգամ փորձել եմ ՀՀ-ում գործարարությամբ զբաղվել, 4 անգամն էլ թալանվել եմ. ամեն անգամ՝ 15-30 հազար դոլար»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո երեկ հայտարարել էր ԱՄՆ-ում ապրող հասարակական գործիչ Զարեհ Պալյանը:
     Լրագրողներն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ Պալյանը և՞ս այն բիզնեսմեններից է, ով ռիսկերը սխալ է հաշվարկել (ավելի վաղ որոշ սփյուռքահայերի մասին վարչապետը նման կարծիք էր հայտնել). «Ես չգիտեմ: Եթե ինքը մեզ փաստեր տա, շատ հետևողական այդ ուղղությամբ կգնանք, որովհետև չենք կարողանալու տնտեսությունը զարգացնել, եթե սեփականության նկատմամբ վստահություն չունենանք, բիզնես կանոնի նկատմամբ վստահություն չունենանք... Իմ աշխատակազմի, օգնականների, խորհրդականների համարները, հասցեներն, էլեկտրոնային հասցեները կան, թող տրամադրի ինֆորմացիան, ուսումնասիրենք... Ես բաց եմ»,- ասել է կառավարության ղեկավարը:
13206 | 5
Facebook