Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գյուղացիները չեն հավատում կառավարությանը

14:45, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Գյուղացիները չեն հավատում կառավարությանը

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը որոշել է զիջել 2012-2016 թվականների ընթացքում գյուղացիներին տրամադրված սերմերի և պարարտանյութերի դիմաց կուտակված պարտքերը։ Պատկան մարմիններն այժմ զբաղվում են հասցեատերերի ցանկը ճշգրտելու հարցերով: Ասում են՝ գյուղացիների աչքն այն աստիճան է վախեցած, որ կառավարությունը մի լավ բան է անում, չեն հավատում: Ըստ լուրերի՝ երբ մարզպետարաններից, գյուղապետարաններից կապ են հաստատում գյուղացիների հետ ու ցուցակագրումների մասին հայտնում, վերջինները թերահավատությամբ են մոտենում ու դրանից ելնելով՝ հաճախ խուսափում պատասխանել:
     Նշենք, որ վարչապետը մեկ ամիս ժամանակ է տվել մարզպետներին՝ վերջնական անվանական ցուցակները կազմելու համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17559 | 1
Facebook