Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանի՝ 2018-ին վարչապետ վերանշանակվելու վերաբերյալ «օֆիցիալ» պատասխան դեռ չկա

14:40, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի՝ 2018-ին վարչապետ վերանշանակվելու վերաբերյալ «օֆիցիալ» պատասխան դեռ չկա

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Կարեն Կարապետյանին, թե Գալուստ Սահակյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է 2018-ի վարչապետի պաշտոնի համար, երկրորդ փոխարինողը չկա, Դուք համաձա՞յն եք այդ կարծիքի հետ
     Պատասխանելով հարցին, Կ. Կարապետյանն ասաց. «Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Դուք Հայաստանի «Հանրապետական» կուսակցության օֆիցիալ կարծիքը լսե՞լ եք` ոչ: Կուսակցությունը դեռ որոշում չունի, հենց որոշում ունենա` կհայտարարենք»:
     Հիշեցնենք՝ այսօրվա համաժողովի ընթացքում թեմային անդրադարձել էր նաև լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը. «Արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոնում»,- հարցրել էր նա: Կարեն Կարապետյանն էլ պատասխանել էր. «Այո»:

3529 | 6
Facebook