Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Քարափ, որ 30 տարին մեկ «ձվադրում է» հարթ ձվանման քարեր

00:05, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Քարափ, որ 30 տարին մեկ «ձվադրում է» հարթ ձվանման քարեր

Չինաստանի Գույչժոու նահանգում գտնվող ոչ մեծ քարափը մինչ օրս հանելուկի առաջ է կանգնեցրել գիտնականներին: Պատճառն այն է, որ այս քարափը «ձվադրում է»: Հարակից գյուղի բնակիչները հիացմունքով հետևում են, թե ինչպես են ժայռի վրա ձևավորվում ձվանման հարթ քարեր և 30 տարվա ընթացքում մեծանալով՝ ցած ընկնում:

Սակայն այժմ գիտնականները կարծես բացահայտել են Չան Դ Յաի (ձվադրող քարափ) առեղծվածը: Նրանք բացահայտել են, որ թեև քարափը ձևավորվել է 500 միլիոն տարի առաջ, դրա որոշակի մի մաս բաղկացած է կրաքարի ապարներից: Մասնագետների կարծիքով՝ հենց տարիների այս տարբերությունը, որն անհրաժեշտ է հանքատեսակների քայքայման համար, դառնում է «ձվադրման» պատճառ:

Սակայն այս հիպոթեզը դեռևս չի բացատրում, թե ինչու են ի հայտ գալիս հենց ձվանման քարագնդեր, կամ էլ ինչպես են 500 միլիոն տարիք ունեցող երկրաբանական տեղանքում հայտնվել կրաքարե հանքաշերտեր:

Հարակից բնակատեղիների բնակիչները ձվանման քարերը տուն են տանում՝ վստահ լինելով, որ դրանք հաջողություն են բերելու: Հենց դա է պատճառը, որ առայժմ պահպանվել է ընդամենը 70 նմանատիպ քար:

Քարափ, որ 30 տարին մեկ «ձվադրում է» հարթ ձվանման քարեր
8771 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am