Կես միլիոն տարի առաջ Արաբական թերակղզին անկյանք անապատ չի եղել: Այս տարածքը հարուստ բուսականությամբ է ծածկված եղել և ունեցել է խոնավ կլիմա: Ջիդա քաղաքի հնագետների նոր հայտնագործությունը վկայում է այն մասին, որ այս տեղանքում ժամանակին ապրել են հսկայական փղեր՝ ներկայիս իրենց ցեղակիցներից 1,5 անգամ ավելի մեծ: Այդ հսկա փղերի մնացորդները հայտնաբերվել են շատ տարիներ առաջ գոյություն ունեցած լճի մոտակայքում, գրում է Live Science-ը:
Գտնված ոսկորները պատկանում են փղերի Elephas recki տեսակին: Դրանք ապրել են 3,5մլն-300հազ. տարի առաջ: Դրանց բնակության վայրը ձգվել է Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք:
Հսկա փղերի մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են 2014-ին՝ Նեֆուդ անապատում: Այս տարի գիտնականները հանել են հայտնաբերված առանձնյակի պահպանված բոլոր ոսկորները՝ կենդանու ոսկրային համակարգի 60%-ը: Հետազոտությունը պարզել է, որ այն չափահաս արու է եղել:
Ներկայում գիտնականներն զբաղված են գտածոյի լազերային սկանավորմամբ և կենդանու 3D մոդելի ստեղծմամբ:
Elephas recki-ն ունեցել է 4,5 մ բարձրություն և կրկնակի ծանր են եղել ժամանակակից փղերից: