Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Komatsu ինքնաթափը կդառնա աշխարհի ամենամեծ էլեկտրամոբիլը

23:05, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Komatsu ինքնաթափը կդառնա աշխարհի ամենամեծ էլեկտրամոբիլը

Komatsu ընկերության մասնագետները որոշել են հանքերում շահագործվող ինքնաթափը վերածել աշխարհի ամենամեծ էլեկտրամոբիլի: Komatsu HD 605-7 մեքենան կսկսի հանքանյութ տեղափոխել առաջիկա ամիսների ընթացքում, հայտնում է EMPA-ն:

Ինքնաթափը կզրկվի դիզելային շարժիչից, դրա փոխարեն կտեղադրվեն մարտկոցային բլոկներ նիկել-մանգան-կոբալտային 1440 մարտկոցներից՝ 700կՎտ/ժ հզորությամբ և 4,5 տ ընդհանուր ծավալով:

Նախատիպը կկիրառվի Շվեյցարիայում՝ Չասսերալ ցեմենտի գործարանի հանքում: Այն օրական 20 երթ կկատարի: 45 տոննայանոց բեռնատարը կկարողանա տեղափոխել 65 տ քաշով բեռ: Հաջողության դեպքում ընկերության ավտոպարկը կհամալրվի ևս 7 նմանատիպ մեքենաներով:

40129 | 0
Facebook