Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Շվեյցարական բանկի զուգարանում տասնյակ հազարավոր եվրոներ են հայտնաբերվել

14:05, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Շվեյցարական բանկի զուգարանում տասնյակ հազարավոր եվրոներ են հայտնաբերվել

Ժնևում UBS բանկի զուգարանում տասնյակ հազարավոր եվրոների հայտնաբերումից հետո հետաքննություն է սկսվել, հաղորդում է BBC-ն: Թղթադրամները, որոնք մկրատով մասերի են բաժանված եղել, հայտնաբերվել են մի քանի ամիս առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Հաղորդվում է նաև, որ դեպքից հետո խողովակների մաքրման համար մի քանի հազար շվեյցարական ֆրանկ է ծախսվել: ԵՄ իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս անօրինական օպերացիաներում օգտագործելու պատճառով շրջանառությունից դուրս բերել 500 եվրո արժողությամբ թղթադրամ: Ծրագրվում է դրանք ամբողջությամբ դուրս բերել շրջանառությունից 2018թ.: Նշվում է, որ թղթադրամի ոչնչացումը հանցագործություն չի համարվում Շվեյցարիայում, սակայն տեղի դատախազությունը հաստատել է, որ մտադիր է այդ տարօրինակ դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն անցկացնել:

3583 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am