Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունից ևս մեկին են բերման ենթարկել

11:40, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունից ևս մեկին են բերման ենթարկել
     «Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ բերման են ենթարկել նախաձեռնության անդամ Նաիրա Ալեքսանդրյանին: «Այս պահին Հայ կանանց ճակատի անդամ Նաիրա Ալեքսանդրյանին ոստիկանությունը բերման է ենթարկում մարզահամերգային համալիրի տարածքից։ Ամենայն հավանականությամբ՝ Նորք-Մարաշ ոստիկանություն»։
     Քիչ առաջ էլ Սյուզան Սիմոնյանը գրեց, որ «մարզահամերգային համալիրի շրջակայքից ոստիկանները հավաքում են «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր»-ի համակիրներին։ Տեղյակ ենք միայն Անդրանիկ Պողոսյանին բերման ենթարկելու մասին։ Մյուսների անունները դեռ ճշտված չեն»։
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին:
3567 | 1
Facebook