Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության զոհ է դարձել

14:15, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության զոհ է դարձել

Աշխատանքի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2016թ. ողջ աշխարհում ավելի քան 40 միլիոն մարդ ստրկության զոհ է դարձել, իսկ 152 միլոն երեխա դարձել է պարտադրված աշխատանքի զոհ:
     Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունն այս հետազոտությունն անց է կացրել Walk Free Foundation-ի և գաղթականների հարցերով միջազգային կազմակերպության հետ միասին: Հետազոտության տվյալները ներկայացվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում:
     Ըստ ուսումնասիրության՝ ստրկության մեջ պահվող 40 միլիոն մարդուց 25 միլիոնը հարկադիր աշխատանք է կատարում, իսկ 15 միլիոն մարդու բռնի կերպով ամուսնացրել են: Նշվում է, որ անազատության մեջ գտնվող մարդկանց գերակշիռ մասը կանայք և աղջիկներ են՝ մոտ 29 միլիոն կամ 71%-ը: Այսպես կոչված՝ սեքս արդյունաբերության զոհերի ճնշող մեծամասնությունը ևս կանայք են՝ 99%:
     Հետազոտությունները վկայում են նաև, որ աշխարհում 5-17 տարեկան շուրջ 152 միլիոն երեխա հարկադիր աշխատանքի է ենթարկվում: Նրանք առավելապես շահագործվում են գյուղատնտեսական ոլորտում: Ավելի մեծ թվով երեխաներ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Աֆրիկայում:

2527 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am