Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

19:55, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախատեսված են այլ երկկողմ հանդիպումներ:

3868 | 4
Facebook